ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք խոսել այն մասին, ինչ ձեզ հետաքրքրում է, ստանալ օգտակար տեղեկություններ: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ դուք կարող եք հասնել նույնիսկ ավելի մեծ հաջողության, քան սպասում էիք։ Գործերը շատ կլինեն: Դուք պետք է ոչ միայն աշխատեք, այլ նաև սովորեք, ընդօրինակեք օտար փորձը: Հնարավորություն ունեք հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրությունների համար: Ձեզ բնական պահեք ՝ դա լավագույն միջոցն է լավ տպավորություն թողնելու համար:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հանգիստը և ինքնատիրապետումը շատ կարևոր են։ Հենց դրանք կօգնեն ձեզ այսօր սխալներ չկատարել, չասել և չանել այն, ինչի մասին ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Որքան էլ զբաղված լինեք, հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին: Ամենայն հավանականությամբ, ձեզ կհաջողվի ինչ-որ բան անել, որպեսզի ավելի արագ հասնեք դրանց: Օրվա երկրորդ կեսին կարող են առաջանալ տարաձայնություններ մտերիմների հետ: Բայց դուք կարող եք ելք գտնել դրանք հարթելու համար: Ցանկալի չէ քննարկել բարդ հարցերը, օրինակ՝ ֆինանսների կամ ընդհանուր գույքի հետ կապված: Այդ թեմայով խոսակցությունները շատ հաճախ ստիպում են հիշել հին տարաձայնությունների մասին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բեղմնավոր օր է, որը թույլ է տալիս հասնել գերազանց արդյունքների բազմաթիվ գործերում: Դուք ի վիճակի եք հաղթահարել սեփական խնդիրները, օգնել մարդկանց, պաշտպանել նրանց, ովքեր դժվարին դրության մեջ են հայտնվել: Երբեմն հանուն դրա պետք է փոխեք ծրագրերը: Օգտակար կլինի մտերիմների հետ քննարկել այն հարցերը, որոնք կարևոր են բոլորի համար: Դժվար կլինի փոխզիջման հասնել, գտնել հաջող լուծումներ: Երեկոյան հնարավոր են հաճելի նորություններ և անսպասելի առաջարկներ: Չեն բացառվում և հանդիպումները, որոնք ձեզ շատ կուրախացնեն:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Առավոտը հարմար չէ կարևոր գործեր պլանավորելու համար: Այն շատ ավելի հարմար է հանգստի կամ ինչ-որ չհոգնեցնող պարապմունքների, այն մարդկանց հետ շփումների համար, ովքեր թանկ և հոգեհարազատ են ձեզ համար: Շատ կարևոր է հետևողական լինել շփումներում։ Ավելի ուշ դուք կզգաք ուժերի և էներգիայի ալիքը, կգիտակցեք, որ կարող եք հասնել գրեթե անհնարինին: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկանխորոշեն նոր նպատակներ: Հիշեք, որ պետք չէ միայնակ գործել:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հաճելի ու հետաքրքիր կլինի: Դուք հնարավորություն ունեք զբաղվել ինչ-որ անսովոր, հետաքրքիր, ստեղծագործական մոտեցում պահանջող գործով: Ձեր մոտ այն շատ լավ է ստացվում: Դժվար չի լինի գտնել նոր օգնականներ ու դաշնակիցներ, ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբ: Դրանք շատ դրական հույզեր կտան և կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Ինչ վերաբերում է սիրային հարաբերություններին, դուք կարող եք ապավինել ինտուիցիային: Այն ճշգրիտ խորհուրդներ կտա:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հաճելի կանցնի: Դուք կարող եք լինել ինչ-որ հետաքրքիր միջոցառուման, ծանոթանալ անսովոր մարդկանց հետ: Հնարավորություն կունենաք ստանալ շատ օգտակար տեղեկություն, որը շուտով ձեզ պետք կգա: Կարելի է համախոհների հետ մտածել կամ քննարկել աշխատանքին կամ բիզնեսին առնչվող հարցերը: Անշուշտ կլինեն հետաքրքիր գաղափարներ: Հաջողությամբ լուծվում են ֆինանսական խնդիրները: Սիրո հարցում նույնպես հաջողության կհասնեք: Առաջին հերթին դա վերաբերում է նշանի պատանի ներկայացուցիչներին: Բայց նրանց համար, ովքեր փորձ ունեն, աստղերը պատրաստել են անակնկալներ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Երբեմն դժվարություններ են առաջանում, բայց գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, և դուք դա զգում եք: Հազիվ թե անհանգստանաք մանրունքներից: Լավատեսությունը, որը ձեզ այսօր բնորոշ է, կօգնի նվաճել շրջապատի համակրանքը: Նոր ծանոթների մոտ դուք կթողնեք լավագույն տպավորություն: Ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեզ առաջին հայացքից։ Հայտնվում են շատ հետաքրքիր գործեր, նշանի որոշ ներկայացուցիչներ նոր հոբբի ձեռք կբերեն:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է, հարմար ամենատարբեր գործերի համար: Դուք կարող եք ընտրել, թե ինչի վրա կենտրոնանալ, ինչ անել առաջին հերթին: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Եթե գնաք ինչ-որ միջոցառման, ապա, հաստատ, ուշադրության կենտրոնում կլինեք: Որոշ Կարիճներ կգտնեն ազդեցիկ դաշնակիցներ, ովքեր հետաքրքրված են ձեր գաղափարներով: Ինչ չպետք է չանել այսօր՝ դա խոստում տալն է: Բանն այն է, որ իրավիճակը կարող է փոխվել, և ձեզ համար ավելի շահավետ կլինի վարվել ոչ այնպես, ինչպես ենթադրում էիք նախկինում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հաջող և բարենպաստ օր է: Շատ լավ գաղափարներ ի հայտ կգան: Որոշ Աղեղնավորներ հնարավորություն կունենան ցույց տալ իրենց տաղանդը: Կարելի է գտնել նոր դաշնակիցներ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին ազդեցիկ մարդկանց հետ: Եթե նոր ծրագիր ունեք,մի հետաձգեք դրա իրականացումը : Ավելի լավ է այն անհապաղ սկսել: Չեն բացառվում գայթակղիչ գործնական առաջարկները, համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր եկամուտները շուտով կավելանան: Հնարավորություն կուենաք ինչ-որ օգտակար բաներ գնել, ձեռք բերել նվերներ սիրելիների համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը հանգիստ, բայց այնքան էլ արդյունավետ չի լինի: Այն ավելի հարմար է հանգստի, ընկերների հետ շփվելու և պարզ, չհոգնեցնող գործերի համար: Եթե ուշադրություն պահանջեն ավելի լուրջ խնդիրները, կարելի է դիմել մարդկանց, ովքեր հայտնի են իրենց ճշտապահությամբ: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն է տալիս լուծել հին խնդիրները: Այն օգտակար է անձնական հարաբերություններում նախաձեռնություն ցուցաբերելու համար: Ձեր ջանքերի շնորհիվ դրանք կարող են զգալիորեն փոխվել դեպի լավը: Հնարավոր են հաջող գնումները:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար է համախոհներ, դաշնակիցներ գտնելու համար, ովքեր կիսում են ձեր տեսակետները։ Հավանական են ծանոթություներ, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք կարող եք արագ հասկանալ, թե ում կարելի է վստահել, իսկ թե ումից ավելի լավ է հեռու մնալ ։ Մի վախեցեք նախաձեռնություն ցույց տալ, կիսվել ձեր գաղափարներով: Դրանք, հաստատ, աջակցություն կստանան: Հնարավորություն կլինի վերադառնալ հետաքրքիր գործերին, որոնք սկսել եք ավելի վաղ, սակայն չեք կարողացել ավարտին հասցնել: Չեն բացառվում անսպասելի ու շատ գայթակղիչ առաջարկները:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Տնային գործերը կարող են անսպասելիորեն շատ ժամանակ խլել: Չի բացառվում, որ օրվա զգալի մասը կնվիրեք կենցաղային խնդիրների լուծմանը ։ Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, իսկ ահա նրանց հետ, ում հազիվ գիտեք կամ նույնիսկ առաջին անգամ եք տեսնում, կարող եք հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել: Կարելի է լուծել այն հարցերը, որոնք կապված են անշարժ գույքի հետ, գնել ինչ-որ բաներ, պլանավորել կամ սկսել վերանորոգում: Ուղևորությունների համար հարմար օր չէ: Նախ՝ դրանք շատ ավելի հոգնեցնող են, երկրորդ՝ հաճախ չեն տալիս ցանկալի արդյունք:















