Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ սկսում է քիմիաթերապիա, այս մասին նա գրել է Telegram ալիքում:
«Ինչպես կզգամ ինձ և երբ կկարողանամ վերադառնալ ձեզ և եթերին, անկանխատեսելի է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթում են և մաղթում ինձ հաջողություն»,- ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ նախկինում «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Telegram ալիքում խոսել է իր քաղցկեղի մասին։
«Ես ուրախ կլինեի ասել, որ լավ եմ, բայց փորձում եմ երբեք չստել։ Ես քաղցկեղի բուժում եմ անցնում։ Ի՞նչ լավ բան կա դրանում։ Շուտով կտեսնեք ինձ կեղծամներով։ Միասին կընտրենք լավագույնը», – գրել է նա՝ պատասխանելով իր հետևորդներից մեկի հաղորդագրությանը։















