«Մենք չենք ամուսնալուծվում». Օքսանա Սամոյլովա

Վերջին օրերին բուռն քննարկման է արժանացել 37-ամյա հեռուստաաստղ Օքսանա Սամոյլովայի սոցցանցային գրառումը՝ ռեպեր Ջիգանից բաժանման մասին, գրում է Fast News-ը:

«Ընկերնե՛ր, վերջերս մեր ընտանեկան կյանքի վերաբերյալ առցանց բազմաթիվ լուրեր և ենթադրություններ են շրջանառվում… Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մտահոգված և հետաքրքրված են, բայց կարծում ենք, որ իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտություն կա։ Մենք չենք ամուսնալուծվում։ Մենք ունենք ամուր և երջանիկ ընտանիք։ Որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Խնդրում ենք չտրվել սադրանքներին և հիշել, որ անձնականը պետք է մնա անձնական»,- գրել էր Սամոյլովան ինստագրամի իր էջում: 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սամոյլվան խարդախության զոհ է դարձել։

Նրա  բլոգում գրառումը տարածել են խաբեբաները։ Հանցագործները «գողացել» են Սամոյլովայի ինստագրամի էջը, կեղծ հայտարարություններ արել և թիրախավորել նրա միլիոնավոր հետևորդներին՝ փորձելով խաբեությամբ մարդկանցից գումար կորզել։

Հիշեցնենք, որ օրերս Օլգա Բուզովայի նոր «Ne Nado» երգի և տեսահոլովակի շնորհանդեսին Սամոյլովան ներկայացել էր առանց ամուսնական մատանու։ Սոցցանցերի աստղն առաջին անգամ խոսել էր 40-ամյա Ջիգանից ամուսնալուծության մասին։ Լրագրողների հարցին ի պատասխան նա ասել էր. «Դա ճիշտ է, մենք ամուսնալուծվում ենք»: 

Ջիգանն էլ մեկնել էր Իսրայել՝ իր հուզական վերքերը բուժելու համար։ Ռեփերը տեսանյութ էր հրապարակեց Թել Ավիվի լողափում՝ ցուցադրելով իր ֆիզիկական պատրաստվածությունը։ Նախորդ օրը նա նաև աջակցել էր կնոջը. «Օքսանայի էջը կոտրվել է խաբեբաների կողմից, որոնք խաբեությամբ խլում են մարդկանց գումարները»: