Երգչուհի Սիլվա Հակոբյանը նշել է տարեդարձն, ինչի առիթով նա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքից տեսանյութ է հրապարակել, որտեղ ելույթ է ունեցել: Գրում է BRAVO.am-ը:
«Իմ ծննդյան օրն է: Բարև, 37»,- գրել է նա, իսկ տեսանյութում փչել տարեդարձի մոմը:
Երգչուհին նաև ցույց է տվել, թե ինչպես են ընտանիքի անդամները տորթով շնորհավորում իրեն:
«Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կեսգիշերին չենք խախտել ավանդույթը: Ես գիտեի, սպասում էի»,- նշել է նա:















