Դերասանուհի Դեմի Մուրը պատմել է, որ աշխատում է 14 տարեկանից

Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը «Glamour» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ աշխատում է 14 տարեկանից։ Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն:

«Իմ առաջին աշխատանքի վայրը հավաքագրման գործակալությունն էր, որտեղ ես անընդհատ խոսում էի հեռախոսով։ Ես ստիպված էի զանգահարել այն մարդկանց, ովքեր չեն վճարել հաշիվները: Եվ քանի որ ես այդքան ցածր և խորը ձայն ունեի, նրանք չգիտեին, որ ես ընդամենը 14 տարեկան եմ»,-կիսվել է Մուրը:

Նրա խոսքով՝ դրանից հետո նա քարտուղար է աշխատել 20th Century Fox ստուդիայում՝ պրոդյուսեր Աարոն Սփելինգի մոտ։ Նա նաև խոստովանել է, որ այդ վայրում աշխատանքն իրեն ոգեշնչել է։

«Դա շատ հանգստացնող էր։ Հնարավորություն՝ հեռվից նայել ամեն ինչին և ասել. «Սա այն դիրքը չէ, որում ես մտադիր եմ մնալ»։ Ես շատ ավելի մեծ ծրագրեր ունեի»,-ասել է դերասանուհին: