«Ես արժանի եմ այս կնճիռներին». Ջուլիա Ռոբերթսն ասել է, որ երբեք դեմքի վիրահատություն չի անի

57-ամյա Ջուլիա Ռոբերթսը կողմ է բնական ծերացմանը: Գրում է Fast News-ը:

«Գեղեցկուհի» ֆիլմի աստղը շարունակում է հիանալի ֆիզիկական վիճակում մնալ: Ջուլիա Ռոբերթսը նկարահանվել է խոշոր կոսմետիկայի ապրանքանիշի տարեդարձի տոնական գովազդային արշավում: Նա ներկայացել է կանացի էլեգանտ տեսքով:

Օսկարի մրցանակակիրը մանրակրկիտ հոգ է տանում իր մասին և պարբերաբար այցելում է կոսմետոլոգի: Այնուամենայնիվ, Ջուլիան պնդում է, որ երբեք պլաստիկ վիրահատություն չի արել և ապագայում այն անելու ծրագրեր չունի.

«Կնճիռները մեծ ռիսկ են Հոլիվուդում աշխատելիս: Բայց ես երբեք դեմքի լիֆթինգ չեմ անի: Ես ուզում եմ, որ դեմքս բնական տեսք ունենա. ես արժանի եմ այս բոլոր կնճիռներին»,- ասել է դերասանուհին:

Հավելենք, որ Ռոբերթսը միացել է «Օուշենի 14 ընկերուհիները» ֆիլմի դերասանական կազմին: Ֆիլմի բյուջեն արդեն հաստատված է, նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի: Ֆիլմում նկարահանվելու են նաև Բրեդ Փիթը, Մեթ Դեյմոնը, Դոն Չիլդը և այլք: