Բրիջիտ Բարդոն հերքել է իր մահվան մասին լուրերը

Հայտնի ֆրանսիացի բլոգեր Ակաբաբեն հայտարարել է պաշտամունքային դերասանուհու մահվան մասին: Գրում է Fast News-ը:

«Իմ բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Բրիջիտ Բարդոն մահացել է այսօր: Նրա դագաղը պատվիրվել է Սեն-Պոլ-դե-Ժարասից: Լեգենդը մահացել է՝ թողնելով անմոռանալի ժառանգություն և անջնջելի հետք ֆրանսիացիների սրտերում»,- սոցիալական ցանցերում գրել է Ակաբաբեն, որի իրական անունը 27-ամյա Անիս Զիտունի է:

Բարդոն ստիպված է եղել հայտարարություն անել՝ հաստատելով, որ հիվանդանոցից վերադառնալուց հետո չի մահացել։

«Ես չգիտեմ, թե ով էր այն հիմարը, որը տարածել է իմ մահվան մասին կեղծ լուրը այսօր երեկոյան, բայց իմացեք, որ ես լավ եմ և չեմ պատրաստվում «թոշակի անցնել»», – վստահեցրել է Բրիջիթը։

Հոկտեմբերի 16-ին ֆրանսիացի դերասանուհին ծանր հիվանդության պատճառով տեղափոխվել է Տուլոնի հիվանդանոց։ Կինոաստղը վիրահատվել է։ Կլինիկայում երեք շաբաթ մնալուց հետո նա վերադարձել է Սեն Տրոպեզում գտնվող իր տուն. «Մադամ Բարդոն այժմ հանգստանում է տանը։ Նա իրեն լավ է զգում»։