«Հանդիսատեսի նկատմամբ հարգանք չկա». Գրիգորի Լեպսին քննադատել են բեմում անպատշաճ վարքի համար

63-ամյա Գրիգորի Լեպսը քննադատության է ենթարկվել Վլադիվոստոկում կայացած համերգի ժամանակ իր անպատշաճ վարքագծի համար։ Երկրպագուները հրապարակել են համերգի տեսանյութը։

Հանդիսատեսը նշել է, որ երգիչը բեմ է բարձրացել հարբած, հայհոյել և ծխել է, չնայած դահլիճում երեխաների առկայությանը։ Նա նաև չի կարողացել երգել բոլոր երգերը. ի վերջո, կատարվել է նրա ստեղծագործությունների միայն մի մասը։ Շատ ներկաներ վաղաժամ լքել են դահլիճը՝ չկարողանալով հանդուրժել այդ տեսարանը, չնայած տոմսերի համար վճարել էին 20,000 ռուբլի։

Մեկնաբանություններում շատերը վրդովմունք են հայտնել Լեպսի վարքագծի վերաբերյալ. «Հարգանք հանդիսատեսի նկատմամբ չկա», «Սա առաջին անգամը չէ», «20,000 ռուբլի դրա համար՞»։ Սակայն ոմանք պաշտպանել են իրենց սիրելի կատարողին. «Ամեն ինչ հիանալի էր, և հայհոյանքներն ու կատակները տեղին էին», «Դե, սա նրա ոճն է», «Համերգը հրաշալի էր։ Տղամարդը չի՞ կարող խմել»։