Փի Դիդիին փորձել են սպшնել բանտում, երբ նա քնած է եղել

55-ամյա ռեփեր Փի Դիդիին (իսկական անունը՝ Շոն Քոմբս), ով այս ամսվա սկզբին դատապարտվել էր չորս տարի և երկու ամիս ազատազրկման՝ մարմնավաճառության համար մարդկանց տեղափոխելու համար, փորձել են դանակահարել քնի մեջ, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով Փի Դիդիի մտերիմ ընկերոջը։

Մի կալանավոր մտել է նրա խուց և ինքնաշեն դանակը սեղմել նրա կոկորդին։ «Նա արթնացել է՝ կոկորդին դանակը զգալով։ Ես չգիտեմ՝ նա դիմադրե՞լ է, թե՞ պահակները եկել են, բայց գիտեմ, որ դա տեղի է ունեցել», – թերթին ասել է ռեփերի ընկեր Չարուչի Ֆիննին։

Այնուամենայնիվ, Ֆիննին պնդում է, որ հարձակվողը, հնարավոր է, պարզապես փորձել է վախեցնել ռեփերին. «Եթե այս մարդը իսկապես վնաս հասցներ, Շոնը կտուժեր։ Միայն մեկ վայրկյան է պետք նրա կոկորդը այդ զենքով կտրելու համար։ Դա, հավանաբար, հաղորդագրություն է լինում. «Հաջորդ անգամ այդքան բախտավոր չես լինի»»։