«Ձեր ամուսնու տանը ինչո՞ւ չեք ապրում». Լիկա Սալմանյանի անկեղծ պատասխանը

Դերասանուհի, դիմահարդար Լիկա Սալմանյանը, ով վերջերս է ամուսնացել, բավականին ակտիվ է Ինստագրամում: Նա պարբերաբար թարմացնում է իր միկրոբլոգը կամ դրա Stories բաժինը ու կիսվում իր կյանքում կատարվող հետաքրքիր իրադարձություններով: Դերասանուհին իր Ինստագրամի էջում պատասխանել է հետևորդների՝ իրեն ուղղած հարցերին։ Հարցերի հիմնական մասը կապված է եղել իր նորաստեղծ ընտանիքի և հարսանիքի հետաքրքիր մանրամասների հետ: Հարցերին Լիկան փորձել է անկեղծորեն պատասխանել: