Ինչպես ձեզ արդեն հայտնել էինք՝ երգչուհի Աննա Թովմասյանն ու Արամեն սպասում են իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Երգչուհուն շատ է սազում հղիությունը և նա էլ առիթից օգտվելով պարբերաբար նոր ու գեղեցիկ ֆոտոշարքեր է իրականացնում, որոնք հրապարակում է իր Ինստագրամի էջում: Աննան նոր լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում, որոնցում նա չափազանց գեղեցիկ ու նուրբ կերպարում է: Երգչուհին բաց կապույտ զգեստ է կրում և սպիտակ բարձրակրունկներ, որպես աքսեսուար օգտագործել է ապարնջան, մատանի և ականջօղեր: