Դերասանուհի, մոդել Ադրինե Աճեմյանն նշել է ծննդյան տարեդարձը: Նա ինստագրամյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել, գրում է Tert.am-ը:
«Բարև 20: Նոր տասնամյակ, նոր ես՝ ավելի հասուն, ավելի գիտակցված, բայց դեռ նույն ես՝ երազող ու լույսով լի։
Անցած տարիները սովորեցրին՝ փայլը ներսից է գալիս, իսկ ուժը՝ քեզ սիրելուց։
Կարմիրը պատահական չէ։ Այն պատմում է իմ նոր սկիզբի մասին՝ ինքնավստահ, կանացի ու անզիջում։
Կարմիր՝ ինչպես սիրտը, ինչպես կրակը, ինչպես էներգիան, որ տասնինը թողեց ինձ։
Շնորհակալ եմ անցած տարիների՝ իրավիճակների ու մարդկանց տեսքով բոլոր դասերի համար։
Դուք ինձ շատ բան սովորեցրիք… Իսկ հիմա՝ առաջ, դեպի նոր կյանք:
Այսօր ես 20 եմ՝ նույն ժպիտը, բայց նոր հայացքով։ Սա իմ պահն է՝ փայլելու, սիրելու ու ապրելու ամբողջությամբ Առաջ, դեպի մեծ կյանք՝ լույսով, հավատքով ու վստահությամբ լի»:




















