Ալեն Սիմոնյանի ընտրյալը մասնակցել է օրերս անցկացված Yerevan Fashion Week 2025-ին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրյալը մասնակցել է օրերս անցկացված Yerevan Fashion Week 2025 միջոցառմանը: Հայտնում է Tert.am-ը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր ընտրյալ ունի` հայտնի մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը։ Այս տեղեկությունն այդպես էլ չի հերքվել ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ էլ հենց իր` Գուբրյանի կողմից։ Անելյա Գուբրյանն, ով ունի բավականին բարձր հասակ՝ 184 սմ, համարվում է հայաստանյան մոդելինգի վառ ներկայացուցիչներից մեկը:

Հիշեցնենք, որ Անելյան ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 25 տարեկան է: