Նյու Յորքում տեղի ունեցած Victoria’s Secret-ի շոուն ոգեշնչել է դիմահարդար Գոհար Ավետիսյանին՝ կրկնելու սուպերմոդելների կերպարները, որոնք նորաձևության ցուցադրությանը ներկայանում են հրեշտակի թևերով: Գրում է BRAVO.am-ը:
Նա կիսվել է արխիվային լուսանկարներով ու խոստովանել, թե ինչ մտահոգություններ է ունեցել այդ տարիներին: «Աստված իմ, ես երբեք այս մոդելների պես գեղեցիկ չեմ լինի»,- մտածել է Գոհարը:
Իսկ հետո ներկայացել է մոդելի կերպարում ու ցուցադրել, թե ինչպիսին է այսօր իր կազմվածքը:
«Մեծացել եմ ու դարձել այն կանանց պես, որոնցով հիանում էի 20 տարի առաջ՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող հոլովակները դիտելիս: Ո՞րն է ձեր սիրելի լուսանկարը աղջիկներ: Իմը՝ վերջինը»,- գրել է նա:




















