ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը լավ կդասավորվի: Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր: Փորձեք նշանակության չտալ մանր թյուրիմացություններին, չբարկանալ մտերիմների վրա, եթե նրանք ստիպում են փոխել պլանները ։ Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար ուժեղանում է: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ է ստեղծում, հնարավորություն է տալիս շատ բան սովորել: Սուր է բիզնես հոտառությունը: Դա հնարավորություն կտա գումար վաստակել, հաջողության հասնել առևտրային գործերում: Չեն բացառվում գործնական առաջարկներ, որոնք հաջողությամբ կզարգանան:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Փորձեք ոչ մեկի հետ չվիճել օրվա սկզբին: Այդ ժամանակ ցանկացած վեճ կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Չի բացառվում, որ թշնամիներ ձեռք կբերեք ։ Նրանք հազիվ թե կարողանան խանգարել ձեզ, բայց հաճախ կփչացնեն ձեր տրամադրությունը ։ Երբեմն ստիպված կլինեք հիշել հին սխալներն ու վրիպումները: Դա փչացնում է տրամադրությունը, բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով: Օրվա երկրորդ կեսը հաջողությամբ է դասավորվում: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դուր են գալիս: Նրանց աջակցությունը շատ օգտակար կլինի: Մինչև օրվա վերջ կհացնեք ավարտել շատ գործեր:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Կարևոր և բարդ գործեը ավելի լավ է չհետաձգել:Օրվա առաջին կեսը ավելի համար է դրանց համար: Դուք հեշտ եք լեզու գտնում մարդկանց հետ։ Չի բացառվում, որ նույնիսկ ձեր վաղեմի մրցակիցները դաշնակիցներ կդառնան, քանի որ նրանք հետաքրքրված են ձեր գաղափարներով: Ավելի ուշ ավելի բարդ շրջան կսկսվի, որը զգուշավորություն է պահանջում: Հավանական է, դուք պետք է փոխեք պլանները , օգնեք մերձավորներին ուղղել սխալները: Չի բացառվում ծանրաբեռնվածությունը:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հարմար է աշխատանքի համար: Իսկ ահա խիստ անցանկալի է նստել առանց գործի: Դրանից փչանում է տրամադրությունը, առաջանում են ուժեղ բացասական զգացմունքներ, որոնց դժվար է դիմադրելը: Փորձեք խուսափել կոնֆլիկտներից: Նույնիսկ չնչին տարաձայնությունները կարող են երկար ժամանակով փչացնել հարաբերությունները ։ Չի բացառվում, որ պետք է վերադառնաք հին խնդիրներին, կրկին փորձեք լուծել դրանք: Չնայած օրը լի է տհաճ պահերով, դուք դժվար թե բողոքեք: Այն հնարավորություն կտա զբաղվել նրանով, ինչի մասին դուք վաղուց երազել եք: Պետք է միայն վճռական լինեք,որպեսզի օգտվեք իրավիճակից:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է շփման համար։ Լավ են անցնում հանդիպումները անկաշկանդ մթնոլորտում: Մարդկանց հետաքրքրում եք ձեր գաղափարներով։ Նրանք, ովքեր նախկինում ձեզ զգուշավորությամբ են վերաբերվել, կփոխեն իրենց կարծիքը: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնք վերաբերում են աշխատանքին կամ երկարաժամկետ համագործակցությանը: Դրանք կարելի է ընդունել առանց երկար մտածելու: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ծանոթություն, որը կստանա ռոմանտիկ շարունակություն: Այստեղ շատ բան կախված է նրանից, թե կցանկանաք արդյոք նախաձեռնություն ցուցաբերել:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը անհանգիստ, բայց բավականին բարենպաստ կլինի: Ոչ միշտ է հաջողվում իրավիճակը վերահսկողության տակ պահել, կարող է պարզվել, որ դուք չգիտեիք ինչ-որ կարևոր բան, դրա համար սխալներ եք թույլ տվել: Այնուամենայնիվ հնարավորությունները ունեք հաջողության հասնելու: Մեծապես օգնում են ընկերները: Նրանց կարելի է դիմել խորհուրդների համար: Ձեզ կհուշեն, թե ինչպես գործել ։ Լավ են դասավորվում ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես ծրագրված չեն եղել: Օրվա երկրորդ կեսին ավելի լավ է խուսափել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, քանի որ դրանք հատկապես վատ ազդեցություն են ունենում ինքնազգացողության վրա:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը բավական հաջող է դասավորվում, չնայած չի խոստանում հեշտ հաջողություններ և գլխապտույտ հաղթանակներ: Հնարավորություն կունենաք կարգ ու կանոն հաստատել գործերում, ավարտել այն, ինչ ավելի շուտ եք սկսվել: Դուք ուշադիր եք մանրուքների նկատմամբ, և այսօր դա շատ կարևոր է: Ցանկացած առաջացող խնդրի նկատմամբ լուրջ մոտեցումը թույլ է տալիս խուսափել սխալներից: Հնարավոր են արդյունավետ բանակցությունները: Հաջող կլինեն այցելությունները պետական կազմակերպություններ: Դուք կարող եք արագ հավաքել փաստաթղթերը, ստանալ անհրաժեշտ ստորագրությունը: Երեկոյան չարժե աշխարհիկ միջոցառումների այցելություն պլանավորել: Ամենայն հավանականությամբ, դրանք ձանձրալի և հոգնեցնող կլինեն:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հանգիստ է անցնում: Հազիվ թե հաջողվի հասնել զգալի առաջընթացի կարևոր գործերում: Շուտով կզբաղվեք ընթացիկ խնդիրների որոշմամբ: Ավելի լավ է երկար խոսակցություններ չվերել, ոչ մեկի հետ չանկեղծանալ: Այսօր նույնիսկ ամենամոտ մարդկանց դժվար է հասկանալ ձեր ապրումների խորությունը։ Ինչ-որ մեկի չմտածված խոսքերը կարող են վնասել ձեզ: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը, եթե դրանք կապված են աշխատանքի հետ ։ Հնարավոր են անսպասելի դրամական ձեռքբերումնր: Դրանք համեստ կլնեն, բայց, այնուամենայնիվ, թույլ կտան հաճելի գնումներ կատարել:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը շատ հարմար է, որպեսզի կարգ ու կանոն հաստատեք գործերում, ավարտեք այն, ինչի վրա վերջերս աշխատել եք և բարոյապես պատրաստվել նոր ձեռքբերումների: Այսօր ձեզ մոտ նոր խնդիրներն ու նպատակներ ի հայտ կգան, որոնց հասնելը դժվար կլինի: Օգտակար կլինի նածկինում ստացած փորձը: Չի բացառվում, որ անհրաժեշտ կլինեն հին ծանոթների խորհուրդները: Բայց ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, կարելի է ապավինել սեփական ինտուիցիային: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի և համարձակ գաղափարներ: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես դրանք կարելի է կյանքի կոչել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը շատ արդյունավետ է: Դուք կարող եք մի քանի կարևոր հարց լուծել, օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հնարավորություն կունենաք իրականացնել հին գաղափարները: Հանգամանքները կզարգանան առավել բարենպաստ կերպով: Որքան մոտենում է երեկոն, այնքան ավելի հավանական են գործերի հետաձգումները: Կարող են խոչընդոտներ առաջանալ:Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի համար: Ավելի լավ է խուսափել ծանրաբեռնվածություններից, չմտածել կարևոր հարցերի մասին և հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր կարող են փչացնել ձեր տրամադրությունը՝ թունավոր մեկնաբանություննեով:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Առավոտյան դժվար կլինի: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ծուլություն, կարող են խնդիրներ առաջանալ:Սակայն լարված շրջանը երկար չի տևի, մի քանի ժամ անց իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հավանական է համագործակցության առաջարկ, որը շահավետ կլինի, թույլ կտա ձեզ ամրապնդել մասնագիտական դիրքերը: Օրվա վերջում հնարավոր են դրամական ձեռքբերումներ, շահավետ գործարքներ և գնումներներ: Ընտանեկան գործերը ուշադրության են պահանջելու: Որոշ Ջրհոսներ պետք է փոխեն պլանները ՝ մտերիմներին օգնելու համար:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դուք կարող եք հաջողության հասնել շատ գործերում: Կարող եք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր բոլորովին նման չեն ձեզ: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբ: Մարդիկ, ովքեր այսօր ձեր կողքին են, ժամանակի ընթացքում կդառնան իսկական ընկերներ: Հավանական են նոր ծանոթությունները: Դուք կարող եք հեշտությամբ լավ տպավորություն թողնել, ցույց տալ ձեր լավ կողմերը։ Ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեզ առաջին հայացքից ։ Զերծ մնացեք չմտածված արարքներից:















