«Սա այս տարվա իմ 5-րդ և վերջին մենահամերգն է Հայաստանում, սպասում եմ իմ մեծ ընտանիքին»,- Ինստագրամի էջում գրառել է երգչուհի Տաթև Ասատրյանը՝ կից տեղադրելով նոր համերգի մասին տեղեկացնող վիդեոհոլովակ: Գրում է Tert.am-ը:
Երգչուհին իր առաջին մեծ մենահամերգն իրականացրեց գարնանը, իսկ այժմ՝ նոյեմբերին, պատրաստվում է միաժամանակ 4 մենահամերգների: Վերջերս Tete A Tete հաղորդման շրջանակներում անկեղծացել է և պատմել դժվար մանկության և անցած ուղու մասին.
«Ես ավելի մեծական բաների մասին էի մտածում: Մտածում էի ալյուրի պարկի մեջ մի թաս ալյուր է մնացել, վաղն ինչ ենք ուտելու: Մտածում էի հաջորդ ամսվա մամայի դեղերը ո՞նց եմ գնելու: Այսպես անընդհատ մտածում էի ու այնպես ստացվեց, որ ակամայից դարձա մեր տան փոքրիկ տղամարդը. տան ամբողջ հոգսն ուսերիս էր»:
Երգչուհին ասում է, որ նա գումար չի սիրում, քանի որ երբ նրան պետք էր այդ գումարը մոր կյանքը փրկելու համար չուներ, իսկ հիմա այն ուղղակի պետք չէ նրան.
«Եթե ուշադիր լինեք, երբեք չեմ ասել, որ միշտ երազել եմ այս բեմի մասին, քանի որ երգչուհի դառնալը մորս երազանքն էր, և ես ամեն ինչ արել, որ այդ երազանքը կատարվի, բայց ես երազում եմ այնքան շատ հնարավորություն ունենամ, որ կարողանամ օգնել նրանց, ով ունի դրա կարիքը»:
Երգչուհին մարտ-ապրիլ ամիսներին պատրաստվում է մեծ մենահամերգի ԱՄՆ-ում, իսկ մինչ այդ, դեկտեմբերի 11-ին ելույթ է ունենալու Dolby թատրոնում՝ Armenian Music Video Awards 2025 շրջանակում:















