Քենդալ Ջենները խոստովանել է, որ մանկության տարիներին նախանձել է Քայլի Ջեններին

Քենդալ Ջենները պատմել է, որ մանկության տարիներին նախանձում էր Քայլիին, քանի որ նա նույն ազատ ոգին չուներ, ինչ իր կրտսեր քույրը, հաղորդում է E! Online-ը։

Սուպերմոդելը խոստովանել է, որ մանկուց նախանձում էր Քայլիին իր ծնողների հանդեպ, քանի որ նրանք պակաս խիստ էին նրա հետ։ Պատմելով իրենց պատանեկան բոլոր չարաճճիությունների մասին՝ Քայլին խոստովանել է, որ հաճախ է արգելված նյութեր օգտագործել ընկերների հետ ծնողների տանը, որտեղ նկարահանվել է «Keeping Up With the Kardashians» սերիալի մեծ մասը. «Քայլին սկսել է այս ամենը անել ինձանից առաջ։ Ես այնքան էի զայրացած նրա վրա։ Ես ասում էի. «Դու դեգեներատ ես»»։

Այնուամենայնիվ, Քենդալը բացատրել է իր զայրույթի հավանական պատճառը՝ անկեղծորեն նշելով. «Ես նախանձում էի։ Ես նախանձում էի, քանի որ այդ ժամանակ ես նույն ազատ ոգին չունեի, ինչ նա»։ Սակայն մոդելը գտել է իրավիճակը շտկելու միջոց։ Նրա խոսքով՝ «ես ի վերջո սկսեցի շփվել նրանց հետ և հիանալի ժամանակ անցկացնել»։ «Ամեն ինչ հիանալի էր»։ Նրանք ընդամենը 16 և 14 տարեկան էին, երբ դուրս էին գալիս բակի տաղավար՝ ծխելու։