Սելենա Գոմեսի կողմից կազմակերպված Rare Impact Fund Benefit բարեգործական երրորդ ամենամյա միջոցառումը տեղի ունեցավ Լոս Անջելեսում: Երգչուհին միջոցառմանը մասնակցել է ամուսնու՝ Բենի Բլանկոյի հետ։
Երեկոյի ընթացքում 33-ամյա Սելենան երկու տարբեր կերպար է կրել: Նա կարմիր գորգով քայլել է վարդագույն ատլասե մինի զգեստով՝ թիկնոցով և համապատասխան կոշիկներով, ապա լուսանկարվել է իր 37-ամյա ամուսնու՝ Բենի Բլանկոյի հետ՝ բորդո զգեստով։
Երիտասարդների հոգեկան առողջությանը նվիրված Rare Impact Fund Benefit բարեգործական միջոցառումը վարել է ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմմելը, որը վերջերս եթերից հեռացվել էր (սակայն շուտով վերականգնվել էր) ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ իր մեկնաբանությունների համար:




















