Սոֆյա Պողոսյանի հարսանյաց նոր լուսանկարներն ու անչափ գեղեցիկ կերպարը

Ձեզ հետ արդեն կիսվել էինք այն ուրախալի նորությամբ, որ մոդել, դերասանուհի Սոֆյա Պողոսյանը ամուսնացել է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ: Սոֆյան հարսանեկան արարողությունից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում իր Ինստագրամի էջում: Նոր լուսանկարներում Սոֆյան ցուցադրել է իր չքնաղ տեսքը՝ ի ցույց դնելով շքեղ զգեստը, գեղեցիկ սանրվածքն ու նուրբ դիմահարդարումը: Սոֆյան նոր լուսանկարներում իրոք անկրկնելի տեսք ունի, ինչը նկատել են նաև նրա հետևորդները՝ դերասանուհուն նմանեցնելով աստվածուհու: