«Ես տեսա իրական մրցակցություն, իրական ընկերություն». Մարիամ Ալեքսանյան

«Ավարտվեցին Arm Squid Game-ի նկարահանումները։ Սրանք պարզապես հերթական նկարահանման օրեր չէին: Այստեղ հաղորդավարները ուղղակի չէին խոսում: Խաղում էին, ապրում, քանդվում, վերականգնվում բոլորի հետ հավասար:

Ես տեսա իրական մրցակցություն, իրական ընկերություն ու էն սրտով պահերը, որոնք կմնան դեռ երկար։ Շնորհակալ եմ այս փորձի համար, մարդկանց ովքեր հավատացին, թիմին ում հետ անցանք և քաոս և ծիծաղ և անքուն գիշերներ։

Շնորհակալ եմ ձեզ էկրանի այն կողմում չեմ էլ պատկերացնում ինչ եք զգացել: Ինձ համար սա պարզապես հաղորդավարական փորձ չէր ես բացահայտեցի ինձ նոր դերում, հասկացա, որ ռեալիթի ֆորմատում կարելի է լինել կենդանի, անկեղծ ու իրական։ Սա սկիզբն է»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն, ով «Arm Squid Game»-ում Արամ Մելիքյանի հետ հանդես եկավ որպես հաղորդավար: Հայտնում է Tert.am-ը: