Օրերս երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու բլոգեր, երգիչ Կարո Այրումյանն իրենց ինստագրամյան էջում համատեղ հրապարակում են արել: Վիդեոհոլովակում ներկայացնում են նոր երգից հատված. «Ինձ թվում ա, որ մենք խաբում ենք իրար…»: Գրում է Fast News-ը:
Հրապարակմանը կից Լիլիթ Հովհաննիսյանը գրել է՝ «Ինձ թվում ա»…շուտով:
Նշենք, որ երգչուհին իր վերջին դուետը նկարահանել է մեկ տարի առաջ ռեփեր Գասոյայի հետ, որը հավաքել է շուրջ 20 մլն դիտում յութուբյան հարթակում:















