Բրիթնի Սփիրսի օգտահաշիվն անհետացել է. ի՞նչ է կատարվում երգչուհու հետ

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի ինստագրամյան էջը ապաակտիվացել է. @britneyspears էջին անցնելիս հայտնվում է «ռեսուրսն անհասանելի է», «հղումն անվավեր է» կամ «պրոֆիլը ջնջված է» հաղորդագրություն:

«People» ամսագիրը հայտնում է, որ երգչուհու օգտահաշիվն անհասանելի է նոյեմբերի 2-ից։ Պաշտոնական մեկնաբանություններ Սփիրսի կամ նրա ներկայացուցիչների կողմից առայժմ չկան։

Վերջին տարիներին ԶԼՄ-ներում բազմիցս քննարկման թեմա է դարձել երգչուհու հոգեկան վիճակը։ 2024 թվականի մայիսին «TMZ» պորտալը, հղում անելով երգչուհուն մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել էր, որ հոր խնամակալության կորստից հետո Բրիթնի Սփիրսի հուզական վիճակը վատացել է։