«Իմ ծնունդն է այսօր, վերջին տարին, երբ տարիքս ասելիս տասնյակում կօգտագործեմ 3 թիվը: 39 տարեկան Մերին նույնքան երջանիկ, խաղաղ ու ինքն իրեն սիրող է ինչպես 10, 20, 30 տարեկանում:
Ես շատ վաղ տարիքում եմ գտել երջանիկ ապրելու գաղտնիքը՝ ապրում ու զգում եմ պահը՝ առանց հետ ու առաջ նայելու, վայելում եմ ու գնահատում այդ պահին ունեցածս՝ առանց համեմատվելու ու ավելիին ձգտելու, գիտեմ իմ արժեքը, իմ ուրիշ լինելը, իմ առավելություններն ու թույլ կողմերը: Ու վերջապես ես բոլոր տարիքներում ինձ շատ եմ սիրել, հպարտացել ինձնով, հավատացել իմ ուժերին, գոհացել հայելու արտացոլանքով:
Ես ունեմ աշխարհի ամենաիրական ու սիրուն ընտանիքը, ամենատաք ու ջերմ հարազատները, ամենահավատարիմ ընկերները, ամենալավ հետևորդները: Ես չեմ, դուք եք, ո՞նց չասեմ՝ ինչ լավ է, որ ծնվել եմ ու վայելում եմ ինձ բաժին հասած կյանքը՝ Աստծու հովանու ներքո»,- ֆեյսբուքյան իր էջում անկեղծացել է հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն ու հրապարակել ծննդյան տարեդարձի առթիվ արված լուսանկարներ: Գրում է Tert.am-ը:

















