Երգիչ Էրիկ Կարապետյանն ու կինը՝ Սվետլաննա Իշխանյանն Ինստագրամում հրապարակել են դստեր 2-րդ տարեդարձի լուսանկարը, հայտնում է Tert.am-ը:
«Մենք խոստանում ենք քո աշխարհը հեքիաթ դարձնել: Միշտ սիրով՝ հայրիկ և մայրիկ»,- գրված է լուսանկարին կից:
Սվետլանան նաև տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Իմ փոքրիկ Սալոմե, դու իմ աշխարհը վերածեցիր վարդագույն երկնքի, ծիծաղի և անվերջ գրկախառնությունների։ Շնորհակալություն, որ ինձ ընտրեցիր որպես քո մայրիկ։ Շնորհավոր 2-րդ տարեդարձը, իմ ամեն ինչ»:
















