«Անին իմ կինն է, և մենք ընկերներ ենք». Մհեր Մկրտչյանը նոր լուսանկար է հրապարակել

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է իր և կնոջ՝ դերասանուհի Անի Ղազարյանի համատեղ լուսանկարը:

«Ամուսինները սովորաբար նման լուսանկարների տակ շատ վեհ խոսքեր են գրում սիրո և կյանքի իմաստի մասին…
Կարող է ավելի պարզ լինել. Անին իմ կինն է, և մենք ընկերներ ենք»,- գրել է ռեժիսորը:

Նշենք, որ այս շրջանում Մհեր Մկրտչյանը Մոսկվայում նոր ֆիլմ է նկարահանում: Նա «Պերևալ»-ի և «Տետրիս Փրոդաքշն»-ի «Սիրառատ» (Любвеобильный) դրամեդիի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է: