Քիմի ձյունաճերմակ կերպարն ու երևանյան անձրևը. Քարդաշյանները Հայաստանում են (տեսանյութ)

Քիմ, և Քորթնի Քարդաշյաններն իրենց փոքրիկ երեխաների հետ ժամանել են Հայաստան երեկ կեսգիշերին:
Քիմ Քարդաշյանի այցը նախատեսված է հոկտեմբերի 7-9-ը Երևանում կայանալիք WCIT համաժողովի շրջանակում, որի ընթացքում նախատեսվում է նաև նրա ելույթը:
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանցի, մեդիայի, լրագրության, արվեստի վրա: Նիստում կքննարկվեն նաև՝ ինչպես կանդրադառնան տեխնոլոգիական զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների և բիզնես մոդելների վրա: