40-ամյա Օլիվիե Ռուստենգը 14 տարի անց հեռանում է Balmain-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից։ Նորաձևության տունն հայտարարել է լուրը իր սոցիալական ցանցերում։
«Ես հպարտ եմ իմ ստեղծած ամեն ինչով և հավերժ շնորհակալ եմ իմ անհավանական Balmain թիմին՝ իմ երկրորդ ընտանիքին, որի հետ ես կիսել եմ այս տունը վերջին 14 տարիների ընթացքում։ Շնորհակալություն Ռաշիդ Մոհամեդ Ռաշիդին և Մատեո Սգարբոսային՝ ինձ հավատալու և այս եզակի նախագծում ինձ իրացնելու հնարավորության համար։ Երբ ես սկսում եմ իմ ստեղծագործական ճանապարհորդության նոր փուլը, ես այս թանկարժեք ժամանակը կպահեմ իմ սրտում», – ասվում է Ռուստենի հայտարարության մեջ։
Դիզայները նաև հրաժեշտի ուղերձ է հղել իր երկրպագուներին Instagram-ում։ «Այսօր ավարտվում է իմ դարաշրջանը Balmain-ում։ Տասնվեց տարի առաջ ես սկսեցի այս արկածը՝ չիմանալով, թե որտեղ այն կհանգեցնի։ Ի՜նչ անհավանական պատմություն էր սա <…>։ Բայց, ինչպես յուրաքանչյուր պատմություն, այն ունի ավարտ։ Ես հեռանում եմ Balmain-ից լայն բացված աչքերով՝ ուղղվելով դեպի նոր, հրաշալի արկածներ, որոնց մասնակիցը կլինեք դուք բոլորդ։ Նոր դարաշրջան, նոր սկիզբ, նոր պատմություն։ Շնորհակալություն», – գրել է նա։
Balmain-ի գործադիր տնօրեն Մատեո Սգարբոսան շնորհակալություն է հայտնել Օլիվիեին. «Ես շնորհակալ եմ Օլիվիեին Balmain տան պատմության մեջ կարևորագույն գլուխ գրելու համար։ Նրա կիրքն ու էներգիան անջնջելի հետք են թողել նորաձևության աշխարհում»։ Ռուստենի իրավահաջորդի անունը դեռևս չի հայտարարվել։















