Ինչպե՞ս է Քրիս Ջենները Բեզոսի առանձնատանը նշել իր 70-ամյակը

Նոյեմբերի 8-ին Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայր և մենեջեր Քրիս Ջենները, նշեց իր 70-ամյակը՝ իր մտերիմ ընկերներ Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի 165 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը: Բևեռլի Հիլզի տունը ձևավորված էր Ջեյմս Բոնդի թեմատիկայով, իսկ հագուստի ոճը նույնպես 007-ի թեմատիկայով էր: Գրում է Fast News-ը:

Ջենների ծննդյան օրվա տոնակատարությանը մասնակցում  էին շատ ու շատ հոլիվուդյան աստղեր՝ Օփրա Ուինֆրին, Մրայա Քերին, Թայլեր Փերին, Փերիս Հիլթոնը, Վին Դիզելը, արքայազն Հարրին, Մեգան Մարքլը, ինչպես նաև Հոլիվուդի միլիարդատերեր Մարկ Ցուկերբերգը՝ կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ,  Բիլ Գեյթսը և այլք:

Քրիս Ջենների ծննդյան երեկույթը, ըստ երևույթին, չի ներկայացվելու «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուում, որի յոթերորդ եթերաշրջանն այժմ հեռարձակվում է: Տոնակատարության ժամանակ տեսախցիկներ չեն եղել: Սակայն, նույնիսկ առանց ռեալիթի շոուի, աստղերով լի երեկույթը գրավել է հարևանների ուշադրությունը։ Երգիչ Բրունո Մարսի ելույթը խախտել է Կալիֆոռնիայի աղմուկի խիստ օրենքները՝ չաղմկել ժամը 22:00-ից հետո. Բեզոսի Բևեռլի Հիլզի հարևանները  ոստիկանություն են կանչել: Ոստիկանները հեռացել են միայն անվտանգության աշխատակիցների հետ զրուցելուց հետո: Սակայն ոստիկանության ներգրավվածությունը տոնակատարությանը դրանով չի սահմանափակվել։ Նրանք կարճ ժամանակ անց վերադարձել են, քանի որ դեկորատիվ ցանկապատի մի մասը տեղադրվել էր ճանապարհի երթևեկելի մասում առանց թույլտվության, որն էլ խոչընդոտում էր երթևեկությունը։ Կազմակերպիչները ստիպված էին շտապ հեռացնել այն հենց այն պահին, երբ հայտնի հյուրերը լքում էին երեկույթը։

Քրիս Ջենների 70-ամյակից մի քանի օր առաջ Քարդաշյանների ամբողջ ընտանիքն արդեն մասնակցել էր մեկ այլ մեծամասշտաբ տարեդարձի. նոյեմբերի 3-ին նրա դուստրերից մեկը՝ Քենդալը, նշել էր իր 30-ամյակը ՝ ընկերների և ընտանիքի հետ՝ լողափում։