Ծնվել է Լուսինե Թովմասյանի երրորդ բալիկը

Ծնվել է մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի երրորդ բալիկը: Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում։

«Դե ինչ… հիմա արդեն կարող եք պաշտոնապես շնորհավորել ինձ-երեք հրաշք երեխաների մայրիկ եմ։
Սա անհավատալի երջանկություն է, որի համար անսահման շնորհակալ եմ կյանքին …»,- գրել է Լուսինեն։

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանն իր էջում հայտնել է, որ աղջիկ է ունենալու։ Նա և ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանը՝ նաև մեկ դուստր ու որդի ունեն:

Աղբյուրը`Panorama.am