«Առաջին Վիցե Միսս Ռուսաստան 2014» մոդել և ռեփեր Տիմատիի նախկին ընկերուհի Անաստասիա Ռեշետովան լուսանկար է հրապարակել պլաստիկ վիրահատությունից առաջ։ Լուսանկարը հայտնվել է նրա Ինստագրամի էջում:
Լուսանկարում մոդելը պատկերված է մեքենայի մեջ։ Նա լուսանկարվել է սպիտակ զգեստով՝ արձակված մազերով։
Հայտնիի խոսքով՝ նա այս լուսանկարն արել է 18 տարեկանում։ Նա պարզաբանել է, որ ստիպված է եղել քթի պլաստիկ վիրահատություն անել իր արտաքին տեսքի քննադատությունից հետո։ «Իմ քիթը դեռ իմն է։ Գեղեցիկ աղջիկներն իրենց ավելի գեղեցիկ են դարձնում պարզապես անվստահության պատճառով։ Ես հիմա վիրահատություն չէի անի մեկ «վատ ռակուրսի» պատճառով, ինչպես ինձ այն ժամանակ ասում էին», – խոստովանել է նա։
















