Թոփ 5 ուղղություն, եթե չեք ցանկանում Ամանորն անցկացնել տանը

Wizz Air-ի չվերթների ընդլայնվող ցանցի շնորհիվ Եվրոպան և Միջերկրական ծովի ափերն ավելի մոտ ու հասանելի են, քան երբևէ։ Հյուսիսային բևեռափայլի տակ գտնվող ձնառատ անտառներից մինչև ծովափնյա ընթրիքներ. տոնական հանգիստը կազմակերպելու բազում տարբերակներ կան՝ ցանկացած տրամադրության և բյուջեին համապատասխան։

Եթե ուզում եք այս անգամ փախչել ավանդական տոնական իրարանցումից և դիմավորել Նոր տարին միանգամայն նոր միջավայրում, ուրեմն սա այդ նշանն է։

Ահա 5 անմոռանալի ուղղություն, որտեղ կարող եք անցկացնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը տանից հեռու։ Պատրաստե՛ք ձեր տեսախցիկը և ընտրե՛ք՝ որ կախարդական վայրում եք ուզում հայտնվել։


1. Վիեննա, ԱվստրիաՍուրբ ծննդյան մայրաքաղաքը

Քիչ քաղաքներ են կարողանում այսքան լիարժեք փոխանցել տոնական տրամադրությունը, որքան Վիեննան։ Փողոցային ջութակահարներից մինչև մեծ նվագախմբեր՝ երաժշտությունը միշտ օդում է, իսկ տապակած շագանակի հոտը տարածվում է ողջ հրապարակում։ Ռատհաուսպլացի հայտնի սուրբծննդյան տոնավաճառը փայլում է Վիեննայի քաղաքապետարանի գոթական աշտարակների ներքո՝ շրջապատված լույսերով, կարուսելներով ու տոնական երգերով։

Վիեննան տոնական սեզոնի ամենահարմար ու կախարդական ուղղություններից մեկն է, քանի որ Wizz Air-ի Երևանից դեպի Վիեննա թռիչքներն իրականացվում են յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ։ Դեկտեմբերին մեկ ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է մոտ 17,000 դրամից (43 ԱՄՆ դոլար)։ Կարող եք շրջել տոնական տաղավարներով, համտեսել խնձորով շտրուդել, վայելել տաք պունշ կամ պարզապես շրջել Ռինգշտրասսեով՝ հիանալով Դանուբի վրա արտացոլված լույսերով։

2. Բուդապեշտ, Հունգարիա լույսեր Դանուբի վրա

Ձմռանը Բուդապեշտը իսկապես հիասքանչ է։ Սուրբ Ստեփանոս բազիլիկայի և Վյոռշմարթի հրապարակի տոնավաճառները լի են գույներով ու ջերմությամբ, իսկ եկեղեցու ճակատներին ցուցադրվող լուսային շոուները ստեղծում են տոնական մթնոլորտ։ Ջերմային լողավազանների գոլորշին բարձրանում է վեր և խառնվում տեղացող ձյան հետ, իսկ Դանուբն արտացոլում է քաղաքի հազարավոր լույսերը։

Կենտրոնական Եվրոպայի այս հիանալի ուղղությունը Wizz Air-ի ուղիղ թռիչքի շնորհիվ շատ հեշտ հասանելի է՝ նույնիսկ մի քանի օրվա հանգստի համար։ Բուդապեշտը ցույց է տալիս, որ Ամանորին կարելի է և՛ տոնել, և՛ հանգստանալ։

Բուդապեշտ հնարավոր է մեկնել Wizz Air-ի հետ՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ։ Դեկտեմբերին դեպի Բուդապեշտ միակողմանի ուղիղ թռիչքի տոմսի արժեքը սկսվում է 23․000 դրամից (60 ԱՄՆ դոլար)։


3. Պրահա, Չեխիա․ հեքիաթ լույսերի ներքո

Պրահան կարծես հենց Սուրբ ծննդյան համար ստեղծված քաղաք լինի։ Հին ու գողտրիկ փողոցները փայլում են մեղմ ձմեռային լույսի ներքո, օդում դարչինի ու տապակած նուշի բույրն է, իսկ գոթական շենքերով շրջապատված հրապարակներում հնչում են սուրբծննդյան երգեր։ Հին քաղաքի գլխավոր հրապարակում գտնվող սուրբծննդյան տոնավաճառը Եվրոպայի ամենասիրելիերից է՝ գունեղ, պայծառ, լի ձեռագործ նվերներով ու թարմ թխված թխվածքներով։

Wizz Air-ի ուղիղ թռիչքը Երևանից դեպի Պրահա այս կախարդական քաղաքը դարձնում է շատ հասանելի։ Դեպի Պրահա հնարավոր է մեկնել յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, դեկտեմբերին մեկ ուղղությամբ տոմսերի արժեքը սկսվում է 18․000 դրամից (48 ԱՄն դոլար)։ Դուք կարող եք հայտնվել իսկական եվրոպական ձմեռային հեքիաթում, անցնել Չարլզի կամրջով, ձյան փաթիլների տակ վայելել տաք գինի կամ բարձրանալ Պրահայի ամրոց՝ տեսնելու, թե ինչպես է քաղաքը փայլում երեկոյան լույսերի ներքո։

4. Մեմինգեն, Գերմանիա Դարպաս դեպի Բավարիայի կախարդական աշխարհ

Մեմինգենը Բավարիայի սրտում գտնվո փոքր ու հմայիչ քաղաք է։ Հին քաղաքը փայլում է տոնական լույսերի ներքո, իսկ սուրբծննդյան տոնավաճառից դեպի քաղաք է տարածվում երաժշտությունը, թխվածքաբլիթի և տաք գինու բույրը։ Այստեղից շատ հեշտ կարելի է հասնել Մյունխեն կամ այցելել Նոյշվանշտայնի և Ֆյուսսենի հեքիաթային ամրոցներ։

Wizz Air-ի ուղիղ թռիչքը Երևանից դեպի Մեմինգեն Գերմանիայի սուրբծննդյան ավանդույթները զգալու ամենահարմար և մատչելի ձևերից մեկն է։ Մեմինգենում ամեն անկյուն լի է տոնական համերով ու ջերմությամբ։ Այսպիսի ձմեռային մթնոլորտը շատ երկար է մնում հուշերում։

Մեմինգեն հնարավոր է մեկնել յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ։ Դեկտեմբերին մեկ ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է 18․000 դրամից (48 ԱՄՆ դոլար)։


5. Լառնակա և Պաֆոս, Կիպրոս Ձմեռը ծովի ափին

Պարտադիր չէ տոներն անցկացնել ձնառատ վայրերում։ Եթե ձյան փոխարեն նախընտրում եք արևը, Կիպրոսում ձմռանը մեղմ ու հաճելի եղանակ է, և կարելի է վայելել միջերկրական հանգիստ մթնոլորտը։


Wizz Air-ի ուղիղ չվերթով Երևանից կարող եք հասնել Լառնակա, իսկ այնտեղից շատ արագ հասնել Պաֆոս՝ վայելելու ծովափնյա ընթրիքները, նավահանգստի լույսերը և բացօթյա սրճարանները։

Ամանորն առանձնահատուկ կերպով նշելու համար հեռու երկար ու բարդ պատրաստություններ պետք չեն։ Wizz Air-ի հարմար ուղղություններով եվրոպական լույսերն ու միջերկրական ջերմ մթնոլորտն ընդամենը մեկ թռիչքի հեռավորության վրա են։

Դեպի Լառնակա հնարավոր է մեկնել ամեն օր, իսկ դեպի Պաֆոս՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի։ Դեկտեմբերին դեպի Լառնակա մեկ ուղղությամբ տոմսի արժեքը մեկնարկում է 18․000 դրամից (48 ԱՄՆ դոլար), իսկ դեպի Պաֆոս՝ 9000 դրամից (23 ԱՄՆ դոլար)։

Այս անգամ խուսափեք մշտական տոնական խառնաշփոթից և Նոր տարին դիմավորեք այնպիսի միջավայրում, որը ձեզ կոգեշնչի և կլիցքավորի ողջ տարվա համար։
Տոներին Wizz Air-ի հետ ճամփորդելը պարզ է ու հարմար։

«Wizz Air»-ի մասին

Wizz Air-ի ինքնաթիռների նավատորմը բաղկացած է 249 ժամանակակից Airbus A320 և A321 ընտանիքի ինքնաթիռներից։ Ավիացիայի նվիրված մասնագետների թիմը ապահովում է բարձր որակի սպասարկում և շատ ցածր սակագներ` դարձնելով Wizz Air-ը 62,8 միլիոն ուղևորի  ընտրությունը 2024 թվականին։ Ընկերությունը գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ WIZZ սիմվոլի ներքո։ Վերջերս Wizz Air-ը ճանաչվել է աշխարհի տասը ամենաապահով ավիաընկերություններից մեկը airlineratings.com կայքի՝ աշխարհի անվտանգության և արտադրանքի գնահատման միակ գործակալության կողմից։ Ընկերությունը նաև ստացել է «Տարվա ավիաընկերություն» մրցանակը Air Transport Awards-ից 2019 և 2023 թվականներին։ Wizz Air-ը բազմիցս ճանաչվել է «Ամենակայուն բյուջետային ավիաընկերություն» 2021-2024 թվականներին և «Լավագույն ավիաընկերություն ածխածնի կրճատման համար» 2024 թվականին World Finance Sustainability Awards-ում։ Նաև ստացել է «EMEA տարածաշրջանի տարվա շրջակա միջավայրի կայունության ավիաընկերություն» մրցանակը՝ CAPA-Centre for Aviation Awards for Excellence 2024-ից։ 2025 թվականին Wizz Air-ը գլխավորել է խոշոր ավիաընկերությունների ցուցակը, որը ներկայացրել է Cirium ավիացիոն վերլուծական ընկերությունը՝ շնորհիվ արտանետումների ինտենսիվության նվազեցման ուղղությամբ իր կատարած աշխատանքի։

Հավելյալ ինֆորմացիայի համար՝

[email protected]

[email protected]

Հետևե՛ք մեզ՝

     I Instagram-ում` @wizzair

       Facebook-ում` @wizzair

A blue and black logo

Description automatically generated       Linkedin-ում` @wizzair

A white x on a black background

Description automatically generated       X-ում` @wizzair

A pixelated music note

Description automatically generatedTikTok-ում` @wizzair