«Երբ լուր ստացա, որ մայրս այլևս չկա, ինձ շատ էի մեղադրում, որ չգնացի Երևան». Զարուհի Բաբայան

«Երբ իմացա մայրիկիս մահվան լուրը ԱՄՆ-ում էի, ու դրանից 1 շաբաթ առաջ էլ մահացել էր իմ սկեսրայրը: Ես շատ էի ուզում վերադառնալ, բայց ամուսինս ասաց՝ խնդրում եմ մի՛ արի, մնա Միացյալ Նահանգներում, որովհետև, եթե դու կողքիս լինես, ես չեմ կարողանա այսքան ուժեղ լինել, ինչպես հիմա: Երբ մի շաբաթ հետո ստացա լուրը, որ մայրիկս այլևս չկա, ես ինձ շատ էի մեղադրում, թե ինչու չգնացի Երևան: Ես վերադարձա ու հասցրեցի մայրիկիս հրաժեշտ տալ, բայց մինչ օրս մտածում եմ՝ իսկ եթե այդ պահին կեղքին լինեի, միգուցե հենց ես էի այն մարդն, ով պետք է իրեն ուժ տար: Բայց երևի ամեն ինչ կանխորոշված էր ու այդպես էր պետք:

Նրա հետ վերջին խոսակցությունը հեռախոսով էր, մայրս արդեն վատառողջ էր, ամեն կերպ փորձում էի քաջալերել, ասել, որ ամեն ինչ լավ կլինի»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Զարուհի Բաբայանը: Գրում է Tert.am-ը: