Այս օրերին Երևանում գտնվող երգիչ Արման Հովհաննիսյանի ընտանիքի քավորությամբ մկրտվել է դհոլահար Էֆոյի (Սերգեյ Խաչատրյան) աղջիկը՝ Ավրորան։ Այս մասին երգիչը հայտնել է ինստագրամյան իր էջում՝ տեսանյութ հրապարակելով մկրտության արարողությունից։ Գրում է BRAVO.am-ը:
«Մարդ երբեք չի նախատեսում, թե ում հետ է կյանքը կապելու իրեն։ Էֆոն, Քրիստինան ու իրենց փոքրիկները դարձել են իմ կյանքի ամենաթանկ մարդկանցից։ Մարկից հետո այսօր նաև Ավրորային կնքեցի, և դա ինձ համար ոչ թե պարտականություն էր, այլ ընտանեկան սեր, վստահություն ու Աստծո պարգև։
Շնորհակալ եմ վստահության, սիրո ու ջերմության համար։ Ավրորան այսօր դարձավ հայ քրիստոնյա, իսկ մեր կապը՝ ավելի ամուր, քան երբևէ»,- գրել է Արման Հովհաննիսյանը:















