Դերասանուհի Լիա Զախարյանտը սոցցանցերի իր էջերում նոր ֆոտոշարք է հրապարակել, գրում է Tert.am-ը:
«Աշնան գույները միշտ մի յուրահատուկ կախարդանք ունեն․ դրանք կապում են մեզ բնության, հոգու և մտքի խորքերի հետ։
Երբ հեռանում ես բոլորից ու մնում միայն քամու շշուկի, տերևների մեղմ ձայնի հետ, հիշում ես՝ որքան խաղաղություն ունի աշխարհը, երբ պարզապես լսում ես նրան։ Աշունը հուշում է տալիս դանդաղելու, զգալու, ներշնչվելու և հենց բնության կողքին նորից քեզ գտնելու մասին»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին:
























