«Թող մարդիկ միայն նկատեն, որ նրանց խոսքերը քեզ վիրավորում են, և երբեք չես ազատվի ծաղրից։ Իսկ եթե քեզ վրա մի անուն են կպցրել, ընդունիր այն և դարձրու սեփականդ։ Այդ դեպքում նրանք այլևս չեն կարողանա քեզ վիրավորել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհի Էմմա Մկրտչյանն ու հրապարակել նոր ֆոտոշարք: Գրում է Tert.am-ը:
Խոսելով հայկական սերիալներում ներգրավված լինելու և դրանց որակի մասին, դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր, որ սիրում է իր աշխատանքն ու սերիալին չի վերաբերվում՝ «դե գործ է, անում ենք, կամ փող ենք աշխատում»:
«Ամեն դեպքում քո դեմքն է երևում, չպետք է լինես վատը: Փորձում եմ լինել հավաստի ու փոխանցել հեռուստադիտողին կերպարիս էմոցիաները»,- ասալ է դերասանուհին, ով այս փուլում նկարահանվում է «Վերջին զանգը» հեռուստասերիալում:



















