Երկու լեգենդ․ Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի և Կրիշտիանու Ռոնալդուի հանդիպումից կադրեր (տեսանյութ)

Երկու լեգենդ․ նման գրառմամբ՝ Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի և Կրիշտիանու Ռոնալդուի հանդիպումից կադրեր։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի արքայազնի պատվին կազմակերպած ճաշին մասնակցել են նաև Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և Իլոն Մասկը։

Սաուդյան Արաբիայի արքայազնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ բանակցելու համար։ Հիմնական թեմաներն են՝ պաշտպանական նոր համաձայնագիրը, F-35 կործանիչների մատակարարումը, միջուկային համագործակցությունը և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը: