Գուստավ Կլիմտի «Էլիզաբեթ Լեդերերի դիմանկարը» գործը Sotheby’s-ում վաճառվել է տպավորիչ` 236.4 մլն դոլարով՝ դառնալով աճուրդի տան պատմության մեջ ամենաթանկ լոտը։
The Wall Street Journal-ի տեղեկության համաձայն՝ աշխատանքի համար պայքարել են առնվազն վեց մասնակից, ընդ որում նրանցից մեկը միացել է աճուրդին միայն այն ժամանակ, երբ գինը հասել է 171 մլն դոլարի, մինչդեռ կազմակերպիչների կանխատեսումները սահմանափակվում էին 150 մլն դոլարով։
Այս գնով վաճառքը նկարն ինքնաբերաբար ավելի քան 100 մլն դոլարանոց գլուխգործոցների կատեգորիայի է հասցրել՝ թույլ տալով, որ այն առաջ անցնի Մոդիլիանիի, Ուորհոլի, Բեքոնի և Պիկասոյի ստեղծագործություններից։
Մինչ այդ Կլիմտի մեկ այլ գլուխգործոց՝ «Հովհարով տիկինը», 2023 թվականին վաճառվել էր 108.8 մլն դոլարով։
















