«Երբ Սոֆայի ամուսնուն տեսա, հասկացա, որ շատ բարի մարդ է ու փայփայում է աղջկաս». Զարուհի Բաբայան

«Մենք շատ մտերիմ ենք, շատ ընկերական ենք, բայց այնպես չէ, որ ես անընդհատ սպասում եմ, որ ինքը պիտի գա ու իր բոլոր գաղտնիքներով ինձ հետ կիսվի: Որքան էլ, որ մայրն ու դուստրը մտերիմ են լինում, կան բաներ, որ դու ուղղակի չես ուզում մայրիկին ասել ու դա նորմալ է:

Ամենամեծ երջանկությունն է, երբ դու ամուսնանում ես և կարող ես քո ամուսնու հետ խոսել և կիսվել ամեն ինչի մասին:

Երբ ես Կիմին՝ Սոֆայի ամուսնուն տեսա, հասկացա, որ նա շատ բարի մարդ է ու տեսա նրանց հարաբերությունները, թե ոնց է ինքը վերաբերվում Սոֆային: Հասկացա, որ նա փայփայում է աղջկաս: Իսկ ինձ համար ամենաթանկ բաներն են, որ քո կողքին տղամարդ է և ուզում է քեզ փայփայել: Ամենակարևոր բանը նաև աշխատասիրությունն է, երբ դու հասկանում ես, որ քո աղջկա կողքին աշխատասեր մարդ է, ով վստահ կարող է իր ընտանիքի գլխին կանգնած լինել»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Զարուհի Բաբայանը: Գրում է Tert.am-ը: