Աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո սոցիալական ցանցերում գրառում է արել. «Շնորհակալություն, պարոն նախագահ, հրավերի և այն ջերմ ընդունելության համար, որը դուք և առաջին տիկինը ցույց տվեցիք ինձ և իմ ապագա կնոջը՝ Ջորջինային»։
«Մեզանից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ կարևոր բան տալ, և ես պատրաստ եմ անել իմ ներդրումը՝ ոգեշնչելով նոր սերունդներին կառուցելու քաջության, պատասխանատվության և երկարատև խաղաղության վրա հիմնված ապագա», – ասվում է 40-ամյա Ռոնալդուի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի այցի պատվին կազմակերպված հանդիսավոր ընթրիքի հատուկ հյուրերից էր եղել։ ESPN-ի հաղորդմամբ, ընթրիքին ներկա են եղել նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և ձեռնարկատեր Իլոն Մասկը:
Աղբյուրը`Panorama.am















