«Աշխարհում ինձ նրանից ավելի շատ ոչ ոք չի սիրում». Մեգան Մարքլը նկարահանվել է ամսագրի համար և խոսել արքայազն Հարրիի մասին

Մեգան Մարքլը Harper’s Bazaar ամսագրի նոր համարի շապիկի աստղն է։ 44-ամյա Սասեքսի դքսուհին զարդարում է շապիկը և հարցազրույցում քննարկում է իր ամուսնուն՝ արքայազն Հարրիին, մայրությունը և կարիերան։

Լուսանկարներում Մարքլը կեցվածք է ընդունել Dior, Balenciaga և The Row ապրանքանիշերի հագուստներով և հիշել, թե որքան կարևոր է եղել իր կարիերայի ուղին իր համար դեռ մանկուց։ «Ես շատ խելացի աղջիկ էի։ Իմ ամբողջ ինքնությունը խելացի լինելու մեջ էր։ Ես սիրում եմ համայնքը և այն կապը, որը գոյություն ունի խմբում։ Կարծում եմ՝ դա շատ խորն է իմ ԴՆԹ-ում»։

Դքսուհու վստահելի մարդականց շրջանակը շատ սեղմ է, և նա իր 41-ամյա ամուսնուն անվանում է ամենակարևոր անձնավորությունը։ «Նա սիրում է ինձ այնքան համարձակ, անսահման, և նա այլ տեսակետ ունի իրերի վերաբերյալ, քանի որ տեսնում է մի բան, որը ես չեմ տեսնում լրատվամիջոցներում: Աշխարհում ոչ ոք ինձ ավելի շատ չի սիրում, քան նա, այնպես որ ես գիտեմ, որ նա միշտ կաջակցի ինձ»։

Մեգանը խոստովանել է, որ սիրում է Հարրիի «մանկական հոգին», որը նույնպես ազդել է իր վրա։ «Նրա մեջ կա ինչ-որ հրաշալի և խաղային բան։ Դա իսկապես գրավել էր ինձ, և նա դա արթնացրեց նաև իմ մեջ։ Այն ներթափանցեց մեր կյանքի բոլոր ոլորտները։ Նույնիսկ բիզնեսում ես ուզում եմ, որ մենք խաղանք, զվարճանանք, ուսումնասիրենք և ստեղծագործենք»։

Հարցազրույցում Մարքլը հեգնանքով ակնարկել է, որ իր ամուսնությունը և թագավորական ընտանիքում անցկացրած տարիները սովորեցրել են իրեն գծել իր սահմանները։ «Կարծում եմ՝ իմ սահմաններն ավելի հստակ են դարձել, քանի որ ես հայտնվել եմ հանրության ուշադրության կենտրոնում հենց այս… [դադար է տալիս և ծիծաղում]։ Ես կարող էի մտածել ցանկացած ածական՝ բացը լրացնելու համար։ Եվ դա, հավանաբար, կլինի։ Դուք գտնում եք տարբեր եղանակներ՝ պաշտպանվելու համար, անկախ նրանից՝ դա ինքնապահպանություն է, թե պարզապես մեծանալ»։