Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Անդրոմեդա» ֆիլմը Մոնտե Կառլոյի միջազգային կատակերգական կինոփառատոնում արժանացել է մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին Մելիքյանը գրել է Telegram–ի իր ալիքում։
«Երբ քո համար տանը նստած ես, իսկ քո փոքրիկ ֆիլմը, որը նկարահանվել է «Action» բարեգործական երեկոյի համար, շարունակում է մրցանակներ ստանալ որպես լավագույն ֆիլմ: Մեկ անգամ ևս շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ամեն տարի բոլորովին անվճար ինձ հետ ստեղծում են այդ փոքրիկ ֆիլմերը»,- գրել է Մելիքյանը:
Աննա Մելիքյանը կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է, «Ոսկե արծիվ» կինոմրցանակի դափնեկիր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում` «Սիրո մասին» ֆիլմի համար։ Նրա ֆիլմերն արժանացել են տարբեր մրցանակների միջազգային խոշոր կինոփառատոներում։ Ամերիկյան Variety ամսագիրը Մելիքյանին ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցանկում։















