Սոնա Ռուբենյանը դստեր 3-ամյակից լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սոնա Ռուբենյանը դստեր՝ Մարիի տարեդարձից լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում։ Մարին դարձել է 3 տարեկան։

«Ծնունդդ շնորհավոր, իմ Մարի, իմ սիրտ ու արև»,- լուսանկարներին կից գրել է Սոնան։

Նշենք, որ Սոնան և Էմիլն ամուսնացել են 2021 թվականի նոյեմբերի 27-ին: