Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Մարտա Կիրոկոսյանը սպասում է իր առաջին երեխային։ Մարտան նորությունը հայտնել էր իր Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարների միջոցով, որոնցում երևում էր Մարտայի բավականին կլորացած փորիկը։ Երգչուհին այժմ ակտիվ է Ինստագրամում, և պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։ Նոր հրապարակված լուսանկարներում գերակշռում է մոխրագույնը․ Մարտան կրում է մոխրագույն բլուզ և վերարկու, կերպարը լրացնում են գեղեցիկ դիմահարդարումն ու ակնոցը։ Նրա ինստագրամյան հետևորդներին ևս շատ է դուր եկել Մարտայի նոր կերպարը և նրանք գեղեցիկ ու ջերմ խոսքեր են ուղղել երգչուհուն։