85 տարեկան հասակում մահացել է շվեդական ABBA խմբի երաժիշտ Յան Կլինգը: Այս մասին հայտնում է «Aftonbladet» պարբերականը՝ վկայակոչելով երաժշտի որդուն։
«Նա մնաց ստվերում, բայց և մասնակից էր շատ առումներով», – պարբերականին պատմել է նրա որդին՝ Մաթիաս Կլինգը:
Պարբերականը մանրամասնում է, որ Կլինգը հաճախ է համագործակցել ABBA-ի հետ, սաքսոֆոնով և ֆլեյտայով նրա նվագը հնչում է խմբի «Arrival», «Voulez-Vous», «Super Trouper» և «The Visitors» ալբոմներում: Նա նաև ֆլեյտայով նվագել է «Fernando» կատարման նախերգանքում։















