Մահացել է հնդկական կինոյի աստղ, «Զիտան ու Գիտան» ֆիլմի դերասան Դհարմենդրա Դեոլը

89 տարեկան հասակում մահացել է հնդկական կինոյի լեգենդ և հանդիսատեսի սիրելի դերասան Դհարմենդրա Դեոլը: Նա մի քանի օր բուժվում էր Մումբայի հիվանդանոցում։

Դեկտեմբերի 8-ին նա կդառնար 90 տարեկան։

Դերասանական իր երկար կարիերայի ընթացքում Դհարմենդրան նկարահանվել է բոլիվուդյան հարյուրավոր ֆիլմերում։ Խորհրդային հանդիսատեսին նա հայտնի էր «Զիտան ու Գիտա», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Քար և ծաղիկ», «Վրեժ և օրենք» և այլ ֆիլմերում ունեցած դերերով։