«Սրտի երկու կանգ եմ ունեցել գերհոգնածությունից: Ինքս էլ չէի հասկանում՝ հիմա գնում եմ, թե՝ չեմ գնում, երբ ինձ տանում էին հիվանդանոց: Մտածում էի՝ հիմա կհանդիպեմ իմ տիրոջը, բայց Աստված չուզեց վերցնի, ուրեմն դեռ պատրաստ չեմ, դեռ ապրում եմ»,- Tert.am Life-ի «No Ֆիլտր» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Աննա Էլբակյանը:
Նա նաև խոսել էր դստեր՝ Լիլիի և Համոյի ամուսնալուծությունից. «Ես մահվան չափ ծանր եմ դա տարել, հետո ներսիս ձայնն ինձ ասաց՝ բայց իր փորձառությունը քո փորձառությունը չի և ինքը որոշումները ինքնուրույն պիտի կայացնի, և չեմ կարող թելադրել ու կոնտրոլ անել»:















