«Ազիզյաններ» սիթքոմից հայտնի Մարին՝ Մարի Պետրոսյանը, ամուսնու կողմից բռնuւթյան է ենթարկվել։ Դերասանուհին այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել նաև կադրեր՝ ցույց տալով մարմնի կապտուկները։
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Ոստիկանության ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց։ Հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը։
Բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն, և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ՝ ապահով ու խաղաղ միջավայրում։
Հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ, դա ձեր ամենագեղեցիկ էներգիան է»։
Մարին նաև հայտնել է, որ ունի երեք երեխա, ամուսնալուծված է։















