Քեյթ Միդլթոնը հայտնել է` ինչու է շիկահեր դարձել՝ արձագանքելով լուրերին, թե քաղցկեղի պատճառով կեղծամ է կրում

Քեյթ Միդլթոնը, ում նախկինում կասկածում էին կեղծամ կրելու մեջ՝ քաղցկեղի կրկնության մասին լուրերի ֆոնին, առաջին անգամ մեկնաբանել է իր ոճի փոփոխությունը: Ուելսի արքայադուստրը նախկինում հանրությանը ներկայացել էր գունաբացված մազերով։

«Իմ մազերը նախկինում շագանակագույն էին, բայց հիմա դրանք արևից գունաթափվել են», – 43-ամյա Միդլթոնը դերասանուհի Սու Փոլարդին ասել է Royal Variety Performance բարեգործական շոուի կուլիսներում՝ Royal Albert Hall-ում, որտեղ նա ներկայացել էր ամուսնու՝ արքայազն Ուիլյամի ուղեկցությամբ: Քեյթը, ինչպես մեջբերում է Daily Mail-ը, պատասխանում էր Փոլարդի մեկնաբանություններին՝ իր բաց մազեր նախընտրելու մասին։

Քեյթ Միդլթոնը զարմացրել էր հանրությանը, երբ օգոստոսի վերջին հանրությանը ներկայցել էր շիկահեր: Հետագայում շատերը ենթադրել էին, որ արքայադուստրը կեղծամ է կրում մեկուկես տարի առաջ նրա մոտ առաջին անգամ ախտորոշված ​​քաղցկեղի կրկնության պատճառով: Այս լուրերը սրվեցին, երբ Քեյթը շուտով հանրությանը հայտնվեց անսովոր ծավալուն սանրվածքով: Սակայն հետո նա վերադարձավ ավելի մուգ մազերի գույնին: