Դերասան Գագիկ Մկրտչյանը նշել է ծննդյան տարեդարձը: Նա Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով ինքն իրեն, գրում է Tert.am-ը:
«Շնորհավոր տարեդարձս»,- գրել է նա:
Դերասանին շնորհավորել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը.
«Շնորհավոր ծնունդդ, սիրելի Գագիկ Մկրտչյան։ Դու այն դերասաններից ես, որոնց ներկայությունը բեմում ստեղծում է յուրահատուկ լարում ու ուժ՝ խոսքդ, շարժումներդ, լռությունդ անգամ դառնում են դերասանական մեծ վարպետության լեզու։
Գագիկ Մկրտչյանը ոչ միայն տաղանդավոր արվեստագետ է, այլ նաև բեմի հանդեպ անկեղծ սիրով ու պատասխանատվությամբ լի անհատականություն։ Նրա խաղը միշտ խորը, մտածված և ճշգրիտ է՝ այն տեսակը, որն աղմուկ չի հանում, բայց անպայման հուզում է ու երկար հիշվում։
Թող այս ծննդյան օրը բերի նոր դերեր, նոր որոնումներ և նոր բեմական հաղթանակներ։ Թող յուրաքանչյուր նոր բեմադրություն դառնա քեզ համար ստեղծագործական բացահայտում, իսկ հանդիսատեսի համար՝ իսկական թատերական վայելք։ Սիրով՝ քո Դրամատիկական թատրոն»:




















