Դերասան Գոռ Հակոբյանն ու կինը՝ բլոգեր Հրուշ Մնոյանը ընտանեկան ֆոտոշարք են իրականացրել: Նշենք, որ զույգն ունի 3 որդի:
Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում Գոռը պատմել էր, որ կնոջ հետ ծանոթացել են Գյումրիի միջնակարգ դպրոցներից մեկում:
«Սիրո խոստովանությունն արել եմ Գյումրու դրամատիկական թատրոնում, որտեղ համերգի էի: 2005 թվականի ապրիլի 1–ն էր։ Նրան տարա թատրոնի գրիմանոց և հենց այնտեղ ասացի, որ սիրում եմ իրեն ու միայն իրեն եմ տեսնում իմ կողքին։ Այդ պահն այնքան ռոմանտիկ էր։ Մոռացել էինք, որ այդ օրը խաբելու օրն է։ Այդ ժամանակվանից սկսած միասին ենք մինչև օրս։ Բայց նշանվելու կամ ամուսնության հատուկ առաջարկ չեմ արել։ Մենք իրար հետ ենք մեծացել։ Միշտ միասին էինք որոշումներ կայացնում։ Բացառություն չէին մեր նշանվելն ու ամուսնությունը։ Ամեն ինչ միասին ենք մտածել, կազմակերպել»,-պատմել է դերասանը:




















